Սոչիի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ՀՀ ոստիկանություն
21.02.2018 15:53
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը փետրվարի 14-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (կողոպուտը) 4-րդ մասի Բ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: