Գողության մեղադրանքով հետախուզվում էր Սոչիի ոստիկանության կողմից
22.06.2023 12:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 21-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 35-ամյա Հրանտ Մ.-ն: Նա 2003 թ. ապրիլի 3-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: