ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողություն կատարողը հայտնաբերվել է

21.12.2012 17:04 Գողություն

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած 29-ամյա կինը հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11.00-ի սահմաններում,  սուպերմարկետներից մեկում,  հաճախորդների համար նախատեսված պահարանից, գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 1961 թ. ծնված Վարդուշ Ս.-ին:
Նա խոստովանել է, որ  գողությունը կատարել է ինքը:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել նաև մեկ այլ քաղաքացուհի  և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում,  սուպերմարկետի  հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ այս գողությունը ևս կատարել է Վարդուշ Ս.-ն:
Գողոնն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: