Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
06.11.2018 11:58
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 5-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Մերի Պ.-ն, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: