Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
15.12.2022 11:22
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 14-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 30-ամյա Ջանիկ Ս.-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: