Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 19-ին բաժին է ներկայացել 30-ամյա Սիրանուշ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրության:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
