ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բացահայտվել են սուտ մատնության դեպքեր. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել ծանր հանցագործություններ կատարելու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացահայտվել են սուտ մատնության դեպքեր. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել ծանր հանցագործություններ կատարելու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանցագործության վերաբերյալ քաղաքացին կարող է հաղորդում տալ օրինակ ոստիկանին, քննիչին, դատախազին: Քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնի ներկայացուցիչը հաղորդում ընդունելուց առաջ նրան պարզաբանում է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը: Սուտ մատնություն: Սա հանցագործություն է ուղղված արդարադատության դեմ, որից կարող է տուժել ցանկացած մարդ՝ անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, պաշտոնից, սոցիալական կարգավիճակից, այլ խոսքով՝ բոլորս կարող ենք հանիրավի մեղադրվել այս կամ այն հանցագործության կատարման մեջ, կրկնում ենք՝ հանիրավի մեղադրվել: Վերջերս շատացել են ոստիկանին, քննիչին կամ պաշտոնատար այլ անձանց ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ հանիրավի մեղադրելու դեպքերը: Շատացել են նաև Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունները հետևյալ վերտառություններով՝ «Բացահայտվել են սուտ մատնության նոր փաստեր. ոստիկաններն ու քննիչը հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ», «Սուտ մատնության դեպքերը կրկին աճել են. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ», «Հատուկ քննչական ծառայությունում կտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը» և այլն: Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություններից մեկում կարդում ենք. «ՀՔԾ չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել՝ անտեսելով դրա համար քրեական պատասխանատվության հանգամանքը…»: 2015-ին Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության վերաբերյալ քննվել է 21 քրեական գործ: 2016-ին այդ թիվը կրկնակի աճել է՝ հասնելով 44-ի: 2017-ի առաջին վեց ամիսներին Հատուկ քննչական ծառայությունում քննվել է այս բնույթի 41 քրեական գործ: Սուտ մատնության վերաբերյալ քննվող քրեական գործերի աճի միտումն ակնհայտ է: Նախորդ տարի քննված 44 քրեական գործերից 17-ը վերաբերվել են ոստիկանության ծառայողներին: Դրանցից 7-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան. ոստիկաններին հանիրավի մեղադրած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այս տարվա 6 ամսվա ընթացքում քննված 41 քրեական գործերից 29-ը ևս ոստիկանների վերաբերյալ է: Դրանցից 9-ի նախաքննությունն ավարտվել է, գործերն էլ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ դարձյալ նույն նպատակով՝ ոստիկաններին հանիրավի մեղադրած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու: Ծառայություն դիմող անձինք ոստիկաններին մեղադրում են տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ ահազանգերին, հաղորդումներին համապատասխան ընթացք չտալուց՝ պաշտոնական լիազորությունների անցում, կաշառք վերցնել, խոշտանգել և այլն: Սակայն քննությամբ, ինչպես ասում են՝ իրականությունը ջրի երես է ելնում:
Իրավապահներին այս կամ այն քրեորեն դատապարտելի արարքը կատարելու մեջ հանիրավի մեղադրում են հիմնականում տարբեր հանցագործություններ կատարած անձինք: Պատճառները տարբեր են՝ այդ կերպ նրանք փորձում են պաշտպանվել իրենց առաջադրված մեղադրանքից, նաև այդ քայլին դիմում են վրեժի շարժառիթով: Ընդ որում՝ ոչ միայն իրականությանը չհամապատասխանող դիմում-հաղորդումներ են ներկայցնում հատուկ քննչական ծառայություն, այլև դատաքննության ընթացքում հայտարարում են այս կամ այն իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: Վերջերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը, որը մեղադրվում է բնակարանային գողություններ կատարելու համար, ոստիկանության պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրել է ծանր հանցագործություններ կատարելու մեջ՝ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեակական պատասխանատվության մասին: Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական ու դատավարական գործողություններով պարզվել է, որ կալանավորը հաղորդում է տվել տեղի չունեցած հանցագործության մասին: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկն էլ, որը մեղադրվում է առևանգման ու հափշտակության մեջ, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեակական պատասխանատվության մասին, դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, քրեական գործի վարույթն իրականացնող քննիչններն էլ հարցաքննությունների վերաբերյալ կազմած արձանագրություններում ներառել են իր չհայտնած տեղեկություններ: Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում՝ ոստիկաններին ու քննիչներին ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրող կալանավորի ինքնախոստովանական ցուցմունքով հիմնավորվել է, որ նա սուտ տեղեկություններ է հաղորդել իրավապահների կողմից չկատարված հանցագործությունների մասին: Օրինակները շատ են, բայց սահմանափակվենք այսքանով: Հիշեցնենք, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում վերցնող ոստիկանը, քննիչը, դատախազը կամ քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնի ներկայացուցիչը հաղորդում ընդունելուց առաջ հաղորդում տվողին պարզաբանում է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը. սա դատավարական գործողություն է, որն իրավապահը պարտավոր է իրականացնել: Ի գիտություն հեռուստադիտողի՝ պարզաբանենք, որ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեակական պատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու դեպքում ևս սուտ մատնություն կատարողը ենթարկվում է քրեական պատասխանատվության. օրենքի չիմացությունը քրեական պատասխանատվությունից չի ազատում: Կրկին հիշեցնում ենք՝ հանցագործության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն դատապարտելի արարք է: Հորդորում ենք չխոչընդոտել արդարադատությանը՝ գիտակցելով՝ հանցավորության դեմ պայքարը բոլորիս գործն է: