Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
29.11.2022 13:53
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 28-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և օդանավակայանից Գորիսի բաժին է տեղափոխվել 40-ամյա Գագիկ Բ.-ն, որը հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: