Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
13.11.2023 12:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոյեմբերյանի և Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Սերոբ Մ.-ն: Նա 2022 թ. փետրվարի 28-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: