Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողները բերման ենթարկվեցին Զովունիից
11.11.2017 12:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, Զովունի գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Մարիամ Ս.-ին և 1984 թ. ծնված Դավիթ Գ.-ին, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: