Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
21.03.2018 11:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 20-ին, ժամը 22.00-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: