ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Երևանի Պ. Սևակի փողոցի բնակարաններից մեկում

13.01.2016 11:53 Սպանություն

Հունվարի 11-ին, ժամը 11.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Աշոտ Օվոյանը տանը մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Պ. Սևակի փողոցի 1/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Ա. Օվոյանի դիակը` աջ ուսագոտու շրջանում կտրած-ծակած վնասվածքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 8-ին, ժամը 23.40-ին, Ա. Օվոյանին, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 1974 թ. ծնված, նախկինում դատված Արաքսյա Ս.-ն:
Արաքսյա Ս.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: