Սպանության փորձ, ապօրինի զենք
03.06.2016 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողները հունիսի 2-ին Արագածավան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մուրադ Վ.-ին, ով 2015 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: