ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք և խուլիգանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մոսկովյան 1-ին փակուղու տներից մեկից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արթուր Բ.-ն, ով մայիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի և 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: