Դանակահարություն Գեղամավան գյուղում. 56-ամյա տղամարդ է մահացել։ Հանցագործությունը բացահայտվել է
Հուլիսի 8-ին՝ ժամը 21.35-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Հուսիկ Զաքարյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Գեղամավան գյուղի 2-րդ փողոցի 8-րդ նրբանցքի թիվ 3 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1989 թ. ծնված Աշոտ Ա.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Հուլիսի 8-ին՝ ժամը 21.55-ին, Հուսիկ Զաքարյանը հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Աշոտ Ա.-ն ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: