Սպանություն Վանաձորում
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի 2/Բ տան բակում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը տան բակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Նատալիա Սերգեևնայի դիակը` գլխի պատռված վնասվածքների հետքերով:
Դեկտեմբերի 25-ին, փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, սպանությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է 1951 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:
Դեկտեմբերի 28-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: