ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում սպանության համար հետախուզվողը հայտնաբերվեց

Մայիս 22-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելըս, ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակարաններից մեկից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 52-ամյա Գրիգոր Ավետիսյանին, որը 2018թ.-ի հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: