ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մայիսի 24-ին Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տեղափոխել 33-ամյա Անդրանիկ Ա.-ին, որը 2022 թ. նոյեմբերի 4-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: