Սպանության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
28.03.2022 10:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի շենքերից մեկում հայտնաբերվել և Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 24-ամյա Կարեն Տ.-ն և 29-ամյա Հրաչ Մ.-ն, որոնք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցները՝ կալանք:
Կարեն Տ.-ն և Հրաչ Մ.-ն հանձնվել են Կումայրիի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: