Սպանության սպառնալիքներ շքամուտքում
23.04.2014 11:25
Այլ հանցագործություններ
Ապրիլի 21-ին, ժամը 10.30-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևանը դանակով հարձակվել և սպառնում է 1963 թ. ծնված Սեյրան Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, 1944 թ. ծնված Ժորա Զ.-ն ձեռքերով հարվածել է Սեյրան Մ.-ի դեմքին, այնուհետև իր բնակարանից վերցրած խոհանոցային դանակով սպանության սպառնալիք է տվել նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: