Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Քանաքեռում
18.05.2022 12:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Հմայակ Ե.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Նա հանձնվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: