ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության փորձը բացահայտվել է, 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.40-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 14.50-ին Նազարբեկյան թաղամասի հասցեներից մեկի մոտ անհայտ անձը հրազենից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել 54-ամյա տղամարդուն:
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 1 գնդակ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 54-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հոկտեմնբերի 19-ին, ժամը 01.30-ին, 40-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է կատարվածի մասին և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» տիպի ատրճանակը:
40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: