ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանության փորձը բացահայտվեց․ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հիվանդանոցային ահազանգ ստացվեց։ «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ գլխի հրազենային վնասվածքով 28-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել։ Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ երիտասարդը վնասվածքը ստացել է Վանաձորի Գորկու փողոցում, որտեղ անհայտ անձը որսորդական հրացանով կրակել էր նրա ուղղությամբ։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զզնեցին դեպքի վայրը՝ հայտնաբերելով որսորդական հրացանի երեք պարկուճ։ Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնց միացան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները։ Իրավապահները հենց դեպքի օրը հայտնաբերեցին հանցագործության գործիք հրացանը։ Այն ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Շուտով հայտնի դարձավ նաև առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը, որին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ ոստիկանության ծառայողները իրականացրին նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում դեպքից երեք օր անց՝ սեպտեմբերի 22-ի գիշերը, Վանաձորում ապրող 31-ամյա կասկածյալը կամավոր եկավ ոստիկանության Տարոնի բաժին։ Նա ոստիկանությունից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: