ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանության փորձ Գարգառում․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 24-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարում Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 36-ամյա մի կին: Ըստ նրա` նախկին ամուսինը բենզին է լցրել տան վրա, սպառնում է այրել, նաև քարով խփել է իր գլխին:
Ահազանգը փոխանցվում է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է Գարգառ: Միջադեպի զարգացումները հնարավոր է լինում կանխել, սակայն պարզվում է, որ նախկին ամուսինը քարով հարվածել է ոչ միայն նախկին կնոջը, այլև նրա ներկայիս ամուսնու քրոջը. հիվանդանոցում ախտորոշում են քունքի և սրունքի սալջարդ ու հեմատոմա:
Ստեփանավանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ: Ստեփանավանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 17.30-ին նախկին ամուսինը հայտնաբերվում է ու ձերբակալվում: Ուրվագծվում են նաև միջադեպի մանրամասները:
Ժամը 15-ի սահմաններում 35-ամյա վանաձորցի նախկին ամուսինը գալիս է Գարգառ՝ նախկին կնոջ ներկայիս բնակավայրը: Վեճի ընթացքում նա սպառնում է սպանել կնոջը, և այդ ընթացքում մոտը եղած տարայի բենզինը լցնում կնոջ, նրա ներկայիս 55-ամյա ամուսնու ու տալի, նաև իր վրա, սակայն 55-ամյա տղամարդուն հաջողվում է ձեռքից խլել լուցկին ու նրան հրել դուրս: Արդեն դրսում նախկին ամուսինը քարերով հարվածում է նախ 68-ամյա կնոջը, հետո` իր նախկին կնոջը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: 35-ամյա վանաձորցին տեղաափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքերը պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: