Սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ
Օգոստոսի 26-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի և կրծքավանդակի թափանցող վերքերով իրենց մոտ է ընդունվել 1948 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Համլետ Մ.-ին դանակահարել է 1950 թ. ծնված Վարազդատ Ա.-ն (1970 թ.-ից հաշվառված է Լոռու մարզի ՀՆԴ-ում` շիզոֆրենիա ախտորոշմամբ):
Վերջինիս կնոջից ընդունվել է հաղորդում:
Վարազդատ Ա.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք:
Դանակն առգրավված է:
Նույն օրը, ժամը 13.10-ին, քննչական բաժանմունքից ստացվել է գրություն, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վարազդատ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: