Սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
01.11.2023 17:31
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 29-ամյա Հայկ Հ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 16-ից ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: