Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նուբարաշենում
06.12.2021 14:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Շենգավիթի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 5-ին Երևանի Նուբարաշեն թաղամասում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Մարկ Խ.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: