Սպանության մեղադրանքով հետախուզվում էր Չեխիայի իրավապահների կողմից
17.06.2022 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Կենտրոնական բաժնի ՔՀԲ և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 16-ին Հերացու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Արսեն Ա.-ն, որը 2015 թվականից Չեխիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ԱՆ իրավապահ փոխօգնության վարչությանը, դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: