Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 19-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 28-ամյա Սամվել Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 155-րդ (Սպանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: 
 Սամվել Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					