Սպանության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
22.02.2024 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 21-ին Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 44-ամյա Սպարտակ Հ.-ն: Նա 2009 թ. հուլիսի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: