Սպանության համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
29.04.2019 13:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 27-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 47-ամյա Մանվել Հ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: