Սպանության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
10.05.2023 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Իջևանի բաժին է տեղափոխվել 27-ամյա Խաչատուր Թ.-ն: Նա հունվարի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: