ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Երևանի գնդի ՊԾ 2-րդ գումարտակի ծառայողները մարտի 20-ին Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Հրայր Մ.-ին, որը 2017 թ. հունիսի 26-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, դատախազություն և ԱՆ իրավական փոխօգնության վարչություն: