ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանություն Գյումրիում

05.05.2016 11:03 Սպանություն
Մայիսի 3-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմացի հուշարձանի մոտից բուժօգնության են տեղափոխվել 1967 թ. ծնված Աշոտ Է.-ն` «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ և «որովայնի առաջին պատի ծակած-կտրած վերք թափանցող» ախտորոշմամբ` 1966 թ. ծնված Արթուր  Չախոյանը, որը հիվանդանոցում ժամը 22.00-ի սահմաններում մահացել է:
Մայիսի 4-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական միջոցառումների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հովհաննես Պ.-ն և հայտնել, որ մայիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է խոհանոցային դանակով հարվածել նշված անձանց: 
Հովհաննես Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: