ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն կատարողը կալանավորված է

06.02.2013 12:16 Սպանություն

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի  դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել և սպանել էր Ս. Գալստյանին:
Հունվարի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել էր հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 5-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Էրեբունու բաժնի կողմից հունվարի 31-ից  ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվծաի 1-ին մասի և 235 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1965 թ. ծնված Էդիկ  Հակոբյանը: Նա կամավոր ներկայացրել է սպանության գործիք  ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով և 1 կրակված պարկուճով` հայտարարելով, որ  այդ ատրճանակով է կատարել սպանությունը:
Էդիկ Հակոբյանը կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: