1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանություն Հույսի Ավանում

01.07.2016 14:12 Սպանություն
Հունիսի 30-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության  Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Հայկ Ասիրյանը, ժամը 23.15-ին` 1988 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, իսկ ժամը 23.20-ին` 1988 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Ասիրյանը, Անդրանիկ Ա.-ն և Ռոբերտ Ս.-ն մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Հույսի Ավան 2-րդ թաղամասից:
Հուլիսի 1-ին, ժամը 00.15-ին, Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հունիսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում, Հույսի Ավան 2-րդ թաղամասում  Անդրանիկ Ա.-ի, Հ. Ասիրյանի, 1991 թ. ծնված  Սահակ Ա.-ի և Ռոբերտ Ս.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ Ռոբերտ Ս.-ն իր մոտ եղած սվին-դանակով  հարվածել է Անդրանիկ Ա.-ին` պատճառելով ձախ ուսի ծակած կտրած վերք, և Հ. Ասիրյանին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք: 
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Ռոբերտ Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: