1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանություն Վանաձորում

14.10.2013 12:32 Սպանություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Տարոնի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Դավիթ  Հովակիմյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Դ. Հովակիմյանը  հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը վերավորակավորվել է ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին, սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված, նախկինում դատապարտված  Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին և պատճառել մահ: 
Կարեն Կ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: