Սպանություն Տերյան փողոցում
Ապրիլի  9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել  մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված  Տիգրան Հայրապետյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					