1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խանջյան փողոցում տեղի ունեցած վեճն ավարտվեց սպանությամբ. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

06.03.2023 17:12 Սպանություն

Մարտի 4-ի երեկոյան ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի Խանջյան փողոցում դանակահարված տղամարդ կա: Րոպեների տարբերությամբ մեկ այլ քաղաքացի էլ «911» ծառայություն էր զանգել ու հայտնել, որ Խանջյան փողոցի հյուրանոցներից մեկի մոտ վիճաբանություն է, մասնակիցներից մեկը դանակահարված է: Չուշացավ նաև 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ստացված հաղորդումը. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել մի տղամարդ:
Կենտրոնական բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին Խանջյան փողոց ու բուժհաստատություն: Դեպքի վայր եկան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և նախաքննական մարմնի ծառայողները, փորձագիտական խմբեր։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց հետևյալը. ժամը 20-ի սահմաններում բուժօգնության դիմած 29-ամյա տղամարդը և 20-ամյա մի երևանցի Խանջյան փողոցում վիճել էին։ Միջադեպի ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։ Հոսպիտալացվելուց ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել էր։
Մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանության ծառայողները 20-ամյա երիտասարդին հայտնաբերեցին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում և ձերբակալեցին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: