1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանություն Նուբարաշենում և նռնակի պայթյուն Արաքս համայնքում

06.10.2022 16:53 Սպանություն
Սպանություն Նուբարաշենում և նռնակի պայթյուն Արաքս համայնքում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է մի տղամարդ տանը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է կնոջ դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ կնոջը սպանել է 37-ամյա ամուսինը:
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրավապահները տեղեկություն են ստացել, որ կնոջը սպանած ամուսինը թաքնվում է Արմավիրի մարզի Արաքս համայնքի առանձնատներից մեկում: Ժամը 10.40-ի սահմաններում իրավապահները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ, հասնում են առանձնատուն` նրան ձերբակալելու նպատակով: Տղամարդը, սակայն, սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում, և ոստիկանները ձերբակալում են 37-ամյա տղամարդուն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: