ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն և ծանր մարմնական վնասվածքներ Տաշիրում

08.06.2022 10:50 Սպանություն
Սպանություն և ծանր մարմնական վնասվածքներ Տաշիրում

Հունիսի 7-ին, ժամը 00.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, իսկ կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդն առանց բուժօգնություն ստանալու հեռացել է:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդը ատրճանակից 3 անգամ կրակել է 27-ամյա երիտասարդի որովայնին, նա էլ դանակահարել է 24-ամյա երիտասարդին:
Ժամը 03.50-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք հարցականով, ձախ ուսահոդի կտրած վերք, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած Ստեփանավանի ոստիկաններին նա ի վիճակի չի եղել հայտնել, թե վնասվածքներն ինչ հանգամանքներում է ստացել:
Ժամը 06.00-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա Սմբատ Դավոյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: