Սպանություն կատարած 21-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Սիսիանում
Մարտի 12-ին, ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի և չպարզված մի խումբ անձանց հետ, ովքեր ոտքերով, ձեռքերով, մահակներով հարվածներ են հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մահ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը Սիսիան քաղաքում հայտաբերվել և քննության ներկայացնելու նպատակով ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:
Մանրամասները՝ ավելի ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: