ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանություն Բյուրեղավանի Զորավար Անդրանիկի փողոցում

18.07.2023 15:06 Սպանություն

Հուլիսի 17-ին, ժամը 03.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ հարականջծնոտային շրջանի և աջ նախաբազկի կտրած, ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել բյուրեղավանցի 22-ամյա մի երիտասարդ: Ժամը 04.45-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ ահազանգն է ստացվել. «պարանոցի կտրած վերք՝ մագիստրալ անոթների վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել 20-ամյա Կարեն Միրոյանի դիակը. նա նույնպես Բյուրեղավանի բնակիչ էր:
Ժամը 05.06-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել բյուրեղավանցի 20 և 32 տարեկան երկու երիտասարդ:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի մարզի քննչական վարչության և Կոտայքի մարզի ՊԾ 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 17-ի ժամը 01.00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում մի խումբ երիտասարդներ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացի չորս երիտասարդներին՝ նրանցից մեկին պատճառելով մահ: Նա Բյուրեղավանի Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն:
31-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: