Սպանություն Գայ գյուղում. 30-ամյա որդուն դանակահարել էր հայրը

Հուլիսի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած 65-ամյա տղամարդը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, որը հիվանդանոց է տեղափոխվել: Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 30-ամյա Գաբրիել Մ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 65-ամյա հայրը, ինչից հետո զանգել էր ոստիկանություն:
65-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: