Սպանություն Ջրվեժում
Մարտի 10-ին, ժամը 13.25-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժ գյուղում տղան սպանել է հորը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի տներից մեկում՝ ննջասենյակում, 1983 թ. ծնված Գևորգ Չոլախյանը սպանել է հորը՝ 1955 թ. ծնված Մելքոն Չոլախյանին:
Ժամը 14.30-ին Գ.Չոլախյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Գ.Չոլախյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: