1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն և սպանություն Վանաձորում. կա ձերբակալված անձ

24.08.2022 12:06 Սպանություն
Վիճաբանություն և սպանություն Վանաձորում. կա ձերբակալված անձ

Օգոստոսի 23-ին, ժամը 23.55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին, ժամը 23.15-ի սահմաններում, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հովհաննես Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը: Օգոստոսի 24-ին, ժամը 01.25-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության Տարոնի բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: