1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կոտայքի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Աբովյանում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

21.01.2022 15:50 Սպանություն

Հունվարի 20-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դանակահարությունը կատարվել էր շենքի 3-րդ մուտքում՝ 25 բնակարանի դիմաց։ Տուժողը հենց այդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն շենքի բնակիչ, 33-ամյա երիտասարդը անհիմն վիճել էր հարևանի հետ և դանակով խփել նրա պարանոցին։ 36-ամյա Արտակ Օվակյանը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Հարվածից հետո դանակի շեղբը մնացել էր նրա պարանոցում, իսկ բռնակը՝ կոտրվել։ Այն հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։ Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքներն ու շարժառիթը։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: