Սպառնալիքի մեղադրանքով հետախուզվում էր Լեհաստանի Ինտերպոլի կողմից
11.01.2024 13:06
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 48-ամյա Արմեն Բ.-ին: Նա 2021 թ. հունիսի 4-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպառնալիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: