ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

26-ամյա երիտասարդը հետախուզվում էր ծեծի և սպառնալիքի մեղադրանքով

26-ամյա երիտասարդը հետախուզվում էր ծեծի և սպառնալիքի մեղադրանքով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները մայիսի 25-ին Ահարոնյան փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Սեյեդ Զ.-ին, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: