ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպիտակի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ապրիլի 8-ին ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Սպիտակի Քըրքորյան փողոցից բաժին բերման ենթարկեցին 33 և 40 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի գրպաններից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող չորացված և մանրացված զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր մոտ 9 գրամ քաշով։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից, մանրացրել ու չորացրել էր՝ որպես թմրամիջոց օգտագործելու համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: